ԿարևորՔաղաքական

Նախագահական նստավայրում մեկնարկեց ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանը

annanazaryan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ նախագահական նստավայրում ընդունեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևին, Ղազախստանի վարչապետ Բակիտջան Սագիևտաևին ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Նրանց հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքսեղմումից հետո, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մասնակիցները  համատեղ լուսանկարվեցին, ինչից հետո սկսվեց նեղ կազմով հանդիպումը՝ Հայաստանի, ՌԴ, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղրղզստանի նախագահներ և Ղազախստանի վարչապետի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Մինչ փակ հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց ներկաներին ու նշեց, որ ՀԱՊԿ շրջանակներում համատեղ աշխատանքը երկրների միջև արդյունավետ է ընթացել և նպաստել է կազմակերպության զարգացմանը:

«Այսօր պետք է քննարկենք հարցերի բավականին լայն շրջանակ, որոնք առնչվում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին: Նախատեսվում է քննարկել ապագա առաջնահերթությունների շրջանակներում գտնվող հարցեր»,- ասել է Հայաստանի նախագահը եւ բոլոր ներկաների անունից շուտափույթ ապաքինում մաղթել Ղազախստանի իրենց պաշտոնակցին։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հիվանդության պատճառով չի մասնակցում ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովին, նրա փոխարեն միջինասիական հանրապետությունը ներկայացնում է վարչապետը։

ՀԱՊԿ Երեւանի գագաթաժողովում կազմակերպության նախագահությունը անցնելու է Բելառուսին, ինչի մասին եւս Հայաստանի նախագահը հիշեցրել է իր ելույթում։

Back to top button