Հասարակություն

Մայրաքաղաքի որոշ հատվածներում այսօր կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը

2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:

Երևանի քաղաքապետարանից այս կապակցությամբ հայտնում են, որ հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն ՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում․

Ժամը 08:00-ից — 10:00-ն և ժամը 12:00-ից — 14:00-ն — Հանրապետության հրապարակ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտից — Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։

Ժամը 13:30-ից — 17:30-ն — Բաղրամյան պողոտա — Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա — Մոսկովյան փողոցի խաչմերուկ։

Ժամը 16:30-ից — 19:00-ն — Կորյուն — Տերյան փողոցների խաչմերուկից մինչև Սարալանջի — Տերյան փողոցների հատման հատվածը։

Back to top button