Հասարակություն

Մկնանման կրծողները շատացել են

satikisahakyan
Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածքի գյուղերի բնակիչներն ահազանգում են մկնանման կրծողների տարածվածության մասին:  Շենիկ, Քարակերտ, Դալարիկ և հարակից գյուղերում մեծ տարածում են գտել դաշտամկները, որոնք ներկայում վնասում են հատկապես բազմամյա տնկարքները: Բաղրամյանի վարչական տարածքում պտղատու այգիները զգալիորեն ավելացել են, իսկ վերջին  տարիներին՝ հիմնվել նոր այգիներ: Մասնագետներն առաջարկում են ձեռնարկել  պայքարի համալիր միջոցառումներներ, որպեսզի հնարավոր լինի կանխել մկների բազմացումը:

 

Տարիներ առաջ դարձյալ Բաղրամյանի տարածքի գյուղերից ահազանգեցին մկնանման կրծողների բազմացման մասին: Մկների հասցրած վնասները երևացին գարնանը, երբ պտղատու ծառերի աճը թուլացել էր և դրանք կանգնած էին չորացման վտանգի տակ: Տեսնելով վտանգը գյուղնախարարությունը  պայքարի համալիր  միջոցառումներ ձեռնարկեց մկնանման կրծողների դեմ, ինչպես նաև այգիների վերականգնողական աշխատանքներ՝ մեկուսացնելով ու ծածկելով  ծառերի կեղևազերծված բները: Այդ աշխատանքներում այգետերերին աջակցեցին նաև գյուղատնտեսական համալսարանի ուսանողները: Մկնանման կրծողները ներկայում  նախկին վարակվածության աստիճանից գրեթե հինգ անգամ ավելի են, ասում են բնակիչները՝ մատնանշելով յուրաքանչյուր քայլափոխին հանդիպող բազմաթիվ մկների, որոնք անխնա ոչնչացնում են մշակաբույսերն ու խաղողի, պտղի այգիները:

Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանը նշեց, որ մկնանման կրծողները տարածված են  Բաղրամյնաի տարածքի և դաշտերում և կիսալեռնային արոտավայրերում: Գյուղապետը համոզված է, որ եթե առաջիկայում  որևէ միջոցներ  չձեռնարկվեն, ապա Բաղրամյանի գյուղատնտեսությունն անդառնալի կորուստներ կունենա:

Մկնանման կրծողների վարակը կասեցնելու նպատակով   համալիր պայքարի միջոցառումներ պետք է ձեռնարկել: Գյուղապետը նշեց, որ առաջին հերթին պետք է թունաքիմիկատներ հատկացնենլ    գյուղացիներին և երեք-չորս անգամ դրանք կիրառեն իրենց հողատարածքներում, որտեղ շատ են մկները: Երկրորդ լուծումն անընդմեջ ոռոգումն է, այդ կերխ խեղդելով մկներին:

Շենիկի, Քարակերտի Դալարիկի համայնքների ղեկավարներն անհանգստացած են դաշտերում կրծողների տարածվածությամբ, դրանց վնասներն արդեն իրենք տեսել են դեռևս 4 տարի առաջ: Հոգատար այգերերերից մի քանիսն այդ ժամանակահատվածում կրծողների վնասներից զերծ մնալու նպատակով պտղատու այգիների, հատկապես ծիրանենիների բները ծածկել էին մետաղական ցանցով, որը զգալի միջոցներ և մեծ աշխատանք է պահանջում:

Բաղրամյանի տարածքի գյուղերի հողագործներն անհանգստացած են նաև աշնանացան հացահատիկի ցանքի համար և առաջարկում են գյուղնախարարությանը անհապաղ պայքարի միջոցներ ձեռնարկել:

Back to top button