ԿարևորՄիջազգային

Գուտերեշը՝ ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար. թեկնածությունը հաստատվեց առանց քվեարկության

լուսանկարը՝ EPA- ի

ՄԱԿ- ի գլխավոր ասամբլեան այսօր առանց քվեարկության հաստատել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անոտնիու Գուտերեշի թեկնածությունը ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Գուտերեշը նշանակվել է կազմակերպության վարչական ղեկավար 2017- ի հունվարի 1- ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31- ը։ 2007 թվականից այս պաշտոնն զբաղեցնում էր  Բան Կի Մունը։

Գուտերեշը մինչեւ 2015 թվականի ՄԱԿ- ի Փախստականների հարցով գլխավոր հանձնակատարն էր։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի պայքարը նա սկսեց 2016 թվականի փետրվարին՝ հայտնում է ՏԱՍՍ- ը։ Ընդհանուր առմամբ՝ այս պաշտոնին հավակնում էր 13 թեկնածու, այդ թվում պետությունների նախկին ղեկավարներ, նախկին ու գործող արտգործնախարարներ։

Back to top button