ԿարևորՄիջազգային

Մահացել է Թաիլանդի թագավորը

Կյանքի 89-րդ տարում մահացել է Թաիլանդի թագավոր Պհումիպոն Ադուլյադետը՝ հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թագավորական պալատի հայտարարությանը։ Թագավորը մահկանացուն կնքել է Բանգկոգի «Սիրիրատ» հիվանդանոցում։

Ադուլյադետը Թաիլանդում իշխել է 1946 թվականից և գահին գտնվել այսօր աշխարհում ողջ միապետներից ամենաերկարը։ Նա վայելել է քաղաքացիների սերն ու հարգանքը, ովքեր առավոտից հիվանդանոցի պատերի տակ աղոթում էին նրա ապաքինման համար։

Հենց թաիլանդցի միապետն է, Եվրոպայում ստանալով համակողմանի կրթություն, մշակել և անձամբ հետևել համազգային ոռոգման համակարգի ստեղծման ծրագրի իրականացմանը, որը նպաստել է, որպեսզի երկիրն աշխարհում բրնձի արտահանմամբ զբաղեցնի առաջին տեղը։
Back to top button