Հասարակություն

Այսօր՝ կառավարության նիստում

hasmikdilanyan
ԼՂՀ և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլյան քառօրյա ռազմական բախումների հետևանքով առաջացած իրավիճակը պարտավորեցնում է զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար արագ արձագանքման մեխանիզմներ սահմանել: Դրանք կսահմանվի այսօր՝ կառավարության նիստում:

ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու , ինչպես նաև կամավորականի զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորած համարվելու դեպքերում համապատասխան տեղեկությունները զինկոմիսարիատը աջակցության տարածքային մարմիններին կհայտնի եռօրյա ժամկետում: Նախագծի պարզաբանման համաձայն, աա նշանակում է, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը) սկսում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, ձևավորում բազմամասնագիտական խումբ` տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան:

««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նույնպես ընգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Այն, ի դեպ, մշակվել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի առաջարկությունների և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մոտ տեղի ունեցած քննարկման արդյունքների հիման վրա։ Նախագծի հիմնավորման համաձայն, այժմ ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակներում կան բազմաթիվ հարցեր, որոնց հստակեցումը պահանջում է օրենսդրական փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու համար հայտերի ներկայացման և դրանց ուսումնասիրման գործընթացը, ինչպես նաև բացառելու օրենքի որոշ դրույթների անհարկի կրկնությունները: Նախագծի նպատակն իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու համար հայտերի ներկայացման և դրանց ուսումնասիրման գործընթացի հստակեցումն է: ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով հստակեցվում են թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու համար հայտերի ներկայացման և դրանց ուսումնասիրման գործընթացը և բացառում են օրենքի դրույթների անհարկի կրկնությունները:

Տարածքային կառավարման ու զարգացման աշխատակազմն այսօր նոր ղեկավար կունենա: Նախարար Դավիթ Լոքյանի ներկայացրած նախագծով, այդ պաշտոնը կստանձնի Մասիս Բաղդասարյանը:

Back to top button