Հասարակություն

Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառված է. Ավստրիայի ԱԳՆ

Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառված է: Այսպիսի կարծիք է հայտնել Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը Die Welt թերթին տված հարցազրույցում:

«Ես վստահ եմ, որ Թուրքիան ոչ մի կերպ չի անդամակցի ԵՄ-ին: Այդ տեսակետը կիսում են Եվրոպայի բազմաթիվ երկրների կառավարությունների ղեկավարները:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ հանդես է գալիս նաև եվրոպական երկրների բնակչության մեծ մասը: Գոյություն ունի մեծ տարբերություն, թե ինչ է մտածում եվրոպացի քաղաքական գործիչների մեծ մասը և թե ինչ է հայտարարում հրապարակավ»,- ասել է արտգործնախարարը:

Կուրցը դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ չարժե ամբողջովին հրաժարվել Թուրքիայի հետ համագործակցությունից, և առաջարկել է Թուրքիայի համար սահմանել «անհատական գործընկերության» ռեժիմ:

Back to top button