Հասարակություն
Նարեկ Սարգսյանը՝ քաղշինպետկոմի նախագահ
Հանրապետության վարչապետի որոշմամբ Նարեկ Սարգսյանը նշանակվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Նարեկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման մեջ։