Հասարակություն

ԵՊՀ- ում կներդրվի բժշկական ապահովագրություն. Եվրասիական բուհերի արհմիությունների համագումարում

sonahakobyan

ԵՊՀ- ում մեկնարկել է Եվրասիական բուհերի արհեստակցական կազմակերպությունների ասոցիացիայի 29-րդ համագումարը: Համագումարի ընթացքում  քննարկվել են Եվրասիական տարածաշրջանի բուհական համակարգի աշխատողների և ուսանողների սոցիալ-տնտեսական իրավիճակի դինամիկային առնչվող տարբեր հիմնահարցեր, արհմիութենական համակարգի մարտահրավերները և անհրաժեշտ բարեփոխումների հրամայականը: Համագումարին մասնակցել են 7 երկրներից ժամանած շուրջ 50 ներկայացուցիչներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, իր հերթին  ներկայացնելով մայր բուհի հիմնախնդիրները, նշել է, որ հաջորդ տարվանից բուհում գործելու է նաև բժշկական ապահովագրություն, ինչը մինչև հիմա չի եղել բուհական համակարգում: 

 

Բուհերի արհեստակցական կազմակերպությունների եվրասիական ասոցիացիան դասական համալսարանների արհմիությունների միավորում է, որտեղ քննարկվում են բուհական աշխատողների խնդիրները: Կան բուհեր, որտեղ կան նաև ուսանողական արհմիություններ, դրանք ևս ընդգրկված են այս ասոցիացիայի կազմում: Ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում նման արհմիություններ չկան: Հայաստանի արհեստակցական արհմիությունների մասին օրենքը թույլ չի տալիս ուսանողական արհմիությունների ձևավորում՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը:

Եվրասիական բուհերի արհեստակցական կազմակերպության 29-րդ համագումարը ԵՊՀ –ի հրավերով կազմակերպվել է Երևանում: 29-րդ համագումարի առանցքում եվրասիական տարածաշրջանի բուհական համակարգի աշխատողների և ուսանողների սոցիալ-տնտեսական իրավիճակի դինամիկային առնչվող տարբեր հիմնահարցերն են, հասարակական փոխհարաբերությունների տրանսֆորմացիայի պայմաններում արհմիութենական համակարգի մարտահրավերները և անհրաժեշտ բարեփոխումների հրամայականը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, իր հերթին  ներկայացնելով մայր բուհի հիմնախնդիրները, նշեց, որ հաջորդ տարվանից բուհում գործելու է նաև բժշկական ապահովագրություն, ինչը մինչև հիմա չի եղել բուհական համակարգում:  Առողջության ապահովագրության ծառայությունից կարող են օգտվել միայն ԵՊՀ հիմնական աշխատողները:

«ԵՊՀ արհմիությունը հիմնադրվել է դեռևս 1947 թվականին և վերջին 70 տարիներին մեզ մոտ ձևավորվել են  արհմիութենական աշխատանքների կոնկրետ ավանդույթներ, որի արդյունքում մենք ունենք աշխատանքին նվիրված  պրոֆեսորադասախոսական մի ամբողջական կոլեկտիվ: Պետք է ասեմ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո մեր համալսարանում ոչ միայն պահպանվեց արհմիութենական կազմակերպությունը, այլև այս տարիների ընթացքում էլ ավելի կատարելագործվեց: Այժմ մեր արհմիութենական կառույցը կոնկրետ գործունեություն է ծավալում»,- ասում օ Արամ Սիմոնյանը։

29-րդ համագումարին մասնակցում են 7 երկրներից ժամանած շուրջ 50 ներկայացուցիչներ: Հանդիսավոր նիստին մասնակցում էր նաև Եվրասիական բուհերի արհեստակցական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Իգոր Կուրլոբովսկին,  ում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պարգևատրեց բուհի ոսկե հուշամեդալով:

Back to top button