Հասարակություն

Այսօր նշվում է աղջիկ երեխաների միջազգային օրը

Հոկտեմբերի 11-ին նշվում է աղջիկ երեխաների միջազգային օրը (International Day of the Girl Child), հաղորդում է calend.ru-ն: Նշվում է, որ տոնի ամսաթիվը հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան` ի նշան աղջիկների իրավունքների ընդունման ու այն խնդիրների, որոնց վերջիններս բախվում են ամբողջ աշխարհում:

Կայքը գրում է, որ առաջին անգամ աղջիկների օրը նշվել է 2012 թվականին ու նվիրված է եղել աշխարհի բազմաթիվ երկրներում արդիական խնդրին` մանկական ամուսնություններին: Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհի համարյա յուրաքանչյուր երրորդ 20-24-ամյա կին առաջին անգամ ամուսնացել է մինչև 18 տարին լրանալը, իսկ մեկ երրորդը` մինչև 15 տարին լրանալը:

Back to top button