Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը 11-14-ն էապես չի փոխվի, 15-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

Back to top button