ԿարևորՏնտեսական

Վարդան Հարությունյանը՝ պետեկամուտների կոմիտեի նախագահ

ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Մեկ այլ հրամանագրով՝ Հովհաննես Հովսեփյանն ազատվել է այդ պաշտոնից։

«Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:

Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։


ՎԱՐԴԱՆ ՌՈՒԲԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին:

Կրթություն

Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
Տնտեսագիտության թեկնածու է:

Աշխատանքային գործունեություն

1994–1999
Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ:

1999-2000
«Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ, ծառայության պետ:

2000–2002
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն:

2002–2009
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն:

2009-2010
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:

2010–2011
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

2011-2014
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն:

2014-առ այսօր
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամ,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության անդամ:

Պարգևներ

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:

Back to top button