Հասարակություն

«Աքիլլես». պետավտոտեսուչների կիրառած տեսաձայնագրող սարքերը ձեւական են

sonahakobyan

Թաղանթապատված ապակիների և դրա լուսաթափանցելիությունը չափող մեխանիզմներին է այսօր դարձյալ անդրադարձել «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն» հկ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը: Ավտովարորդների իրավապաշտպանը չի հասկանում, թե ինչու գործի չի դրվում համապատասխան սարքը, որով ստուգաչափվի մեքենաների լուսաթափանցելիությունը: Էդուարդ Հովհաննիսյանը նաև չի հասկանում, թե ինչու են խտրականություն դնում թաղանթապատված ու գործարանային մգեցում ունեցող ապակիների միջև: «Աքիլլեսի» ղեկավարը նաև անդրադարձել է անհատական տեսաձայնագրող խցիկներին, որոնք արդեն իսկ շահագործվում են Հայաստանի պետավտոտեսուչների կողմից և նկատել է, որ դրանք իրականում ձևական բնույթ են կրում։

Back to top button