Քաղաքական

Վանաձորի ավագանին քաղաքապետ է ընտրում

Վանաձորում մեկնարկել է նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում ավագանու անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրեն քաղաքապետին:

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Վանաձորի ավագանի անցած երեք ընդդիմադիր կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայկական վերածնունդ»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը շուրջ մեկ շաբաթ տևած բանակցություններից հետո, հոկտեմբերի 8-ին համաձայնության հուշագիր ստորագրեցին, որով պարտավորվեցին նորընտիր ավագանու առաջին նիստին պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին:

Երեք կուսակցությունների ներկայացուցիչները ավագանիում մեծամասնություն՝ 18 մանդատ ունեն, ուստի շատ հնարավոր է, որ հանրապետության երրորդ քաղաքը ընդդիմադիր քաղաքապետ ունենա:

Back to top button