Միջազգային

Ընտրություններ Վրաստանում

Վրաստանում խորհրդարանական ընտրություններում ակտիվությունը տեղի ժամանակով 12:00-ի դրությամբ (համընկնում է մեր ժամանակին) կազմել է 19,81%: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Վրաստանի ԿԸՀ մամլո խոսնակ Աննա Միքելաձեն:

«Վրաստանում խորհրդարանական ընտրություններում ակտիվությունը 12:00-ի դրությամբ կազմել է 19,81% կամ 695 908 մարդ: Ընտրությունները հանգիստ մթնոլորտում են անցնում»,- հայտարարել է Միքելաձեն ճեպազրույցի ժամանակ:

Ընտրությունները կայացած կճանաչվեն՝ անկախ քվեարկածների թվից. ակտիվության շեմ չկա:

Back to top button