Հասարակություն

«Արեւի քաղաք»-ի տոնակատարությունների մեկնարկն ու անակնկալները

sonahakobyan
Երեւանն այսօր նշում է իր հիմնադրման 2798-ամյակը, որն այս տարի կանցնի «Արեւի քաղաք» խորագրի ներքո։ Երեւանի օրվան նվիրված միջոցառումները, ըստ քաղաքապետարանի, այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձեւաչափով, միայն մեկ օր։ Տոնակատարությունների համար ավագանու կողմից հաստատված բյուջեով հատկացվել է 130 մլն դրամ, սակայն ծախսվելու է 65 մլն դրամ: Ծրագրում չեն ներառվի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը: Տոնական միջոցառումները մեկնարկել են ջրցան մեքենաների շքերթով: Կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում ՝ համերգներ, կավճանկարչություն, հեծանվավազք, հրավառություն:

 

001 azgain-poqramasnutyunner kavchankarchutyun mankakan_zbosaygi qaxaqapet-kavchankarchutyun retro-meqenaner

Back to top button