Մշակույթ

Դանիել Դեքերի երեւանյան համերգը՝ ամբողջության հայերեն

sonahakobyan

Հոկտեմբերի 10- ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերի համերգը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ: Դեքերյանի երևանյան համերգը կազմակերպել է «Mezzo Production»-ը: Միջոցառման գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը: Համերգը բացառիկ է նրանով, որ ամբողջովին հայերենով է ներկայացվելու: Համերգի ժամանակ ելույթ կունենան նաև հատուկ հյուրեր՝ այդ թվում ճանաչված թուրքահայ երգչուհի Սիբիլը, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը, երգչուհի Եվա Եգանյանը:

 

«Ես հայ եմ ոչ թե ծագումով, այլ ընտրությամբ» կարգախոսով առաջնորդվող կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ հանդես կգա համերգով: Հիշեցնենք, որ մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեցող երաժիշտն անգամ իր փաստաթղթերում է փոխել ազգանունը` դառնալով Դեքերյան: Նրա երևանյան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը բացառիկ է նրանով, որ ամբողջովին հայերենով է ներկայացվելու:

«Համերգն իմ նվերն է հայ ժողովրդին, ասելու, որ ես միշտ ձեզ հետ եմ ու հպարտ եմ, որ հայ եմ: Հայ ժողովրդին իմ ուղերձներից մեկը հետևյալն է. չնայած աշխարհով մեկ սփռված լինելուն, մենք միշտ կարող ենք միասին լինել: Համատեղելով մեր ձայները՝ մենք կտեսնենք, թե ինչպես է ճանաչվում Հայոց ցեղասպանությունը: Մենք կտեսնենք, որ հայը ազգ է, որը միշտ շարունակելու է առաջ գնալ: Համոզված եմ, որ լավագույն օրերը ոչ թե անցյալում են մնացել, այլ գալու են ապագայում, քանի որ մենք աշխատում ենք միասին հանուն համատեղ նպատակի: Եվ այս համերգը միասնության խորհրդանիշն է: Այն ինձ հնարավորություն է տալու երգելու հայկական իմ ամենասիրած երգերը»,- ասում է։

Նշենք, որ համերգի ժամանակ ելույթ կունենան նաև հատուկ հյուրեր՝ այդ թվում ճանաչված թուրքահայ երգչուհի Սիբիլը, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը, երգչուհի Եվա Եգանյանը: Համերգին մասնակցելու է նաև երաժիշտ Արա Գևորգյանը, ով մինչև հիմա զարմացած է Դանիել Դեքերի քայլերից:

Համերգից մեծ են նաև  թուրքահայ երգչուհի Սիբիլի սպասելիքները: Դանիել Դեքերյանի հետ իր առաջին համագործակցությունն է և վստահ է՝ ոչ վերջին: Համերգին մնացել է մի քանի օր, բայց երգահան Արա Գևորգյանը հայտնեց, որ, եթե հասցնեն պատրաստվել, ապա համերգին կներկայացնեն նաև իրենց  նոր երգը՝ «Արաքս»-ը:

Back to top button