ԿարևորՄիջազգային

ՄԱԿ- ի ԱԽ- ն փակ նիստում Գուտերեշին նշանակեց գլխավոր քարտուղար

ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշին այսօր նշանակել է ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար։ ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեային  ուղղված համապատասխան հանձնարարականով բանաձեւն ընդունվել է ԱԽ փակ նիստում՝ լրագրողներին հայտնել է ԱԽ- ն այս ամիս նախագահող ՄԱԿ- ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։

Նրա խոսքով՝ ԱԽ- ն «Գլխավոր ասամբլեային առաջարկում է պարոն Գուտերեշին նշանակել ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար 2017 թվականի հունվարի 1- ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31- ը ժամկետով»՝ Չուրկինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

Այժմ Գուտերեշը պետք է ստանալ ՄԱԿ- ի անդամ 193 երկրներից 2/3- ը հավանությունը։

Back to top button