Սիրիայում իրավիճակն էլ ավելի է վատթարանալու՝ կարծում են արաբագետները
Սիրական խնդրում տարաձայնությունների մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է նաեւ Արաքս Փաշայանը. Վերջին շրջանում ԱՄՆ սկսեց աջակցել ջիհադականներին, որոնց Վաշինգոտնն անվանում է չափավոր ընդդիմություն. Մոսկվան՝ ահաբեկչական խմբավորումներ։ «Սիրիական հակամարտության մեջ ներգրավված կողմերը շատ են և բոլորն էլ իրենց շահերով են առաջնորդվում»,- ասում է։
Հայաստանում ցավով ենք խոսում սիրիահայերի ճակատագրի մասին: Այլևս պետք չէ մտածել Մերձավոր Արևելքում հայկ համայնքի պահպանման մասին, հայերը ժամ առաջ պետք է հեռանան Սիրիայից ու այս ուղղությամբ քայլ պետք է անի թե Սիրիայում բնակվող ցանկացած հայ, թե Հայաստանի կառավարությունը՝ համոզված է Արաքս Փաշայանը։
Արաբագետ Գոռ Գևորգյանը միանգամայն այլ կարծիքի է: «Հարկավոր է հաշվի առնել այդ մարդկանց կարծիքը: Գուցե չեն ուզում դուրս գալ»,- ասում է։
Արաբագետներն այսօր չեն շտապում ապագայի շուրջ կարծիքներ հայտնել, քանի որ սիրիական խնդրում իրավիճակն ավելի վատթարանալու միտում ունի։