Հասարակություն

Շիրակում ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքով գրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահի հաղորդումն առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 34/39 ընտրատեղամասի ընտրող Օֆիկ Օնիկի Ավետիսյանի փոխարեն քվեարկել է այլ անձ։ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվել՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որի ժամանակ ընտրողը հաստատել է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր փոխարեն այլ անձ է քվեարկել։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են  ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Back to top button