Հասարակություն

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:

Վաշինգտոնում 2016 հոկտեմբերի 6-9-ը ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված են տնտեսական երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր:

Վաշինգտոնում փոխվարչապետ Վաչե Գաբրիելանը կմասնակցի նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2016 թվականի տարեկան ժողովին:

Այցի շրջանակներում Վաչե Գաբրիելյանը մի շարք հանդիպումներ կունենա Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների և Արժույթի միջազգային հիմնադրամի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հոկտեմբերի 9-13-ը կմասնակցի նաև «Հայաստան ներդրումային համաժողով 2016» համաժողովի աշխատանքներին:

Համաժողովը, որին նախատեսվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, նպատակ ունի ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունն ու ցուցադրել Հայաստանի մրցակցային առավելությունները:

Back to top button