Հասարակություն

Վարչապետը շնորհավորել է Արմեն Գևորգյանին և Վիգեն Սարգսյանին

hasmikdilanyan
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում այսօր շնորհավորել է Նախագահի Աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին և Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին: «Շնորհավորում եմ, պարոն Գևորգյան այս բարձր պաշտոնը ստանձնելու համար: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ և մաքսիմալ անկեղծ ու բաց»,- ասել է վարչապետը:

Դիմելով Վիգեն Սարգսյանին՝ վարչապետը նշել է. «Մենք Ձեզ ցանկանում ենք ամենայն-ամենայն հաջողություն՝ հաշվի առնելով այն կարևորությունն ու տեղը, որն ունի ՀՀ բանակը մեր կյանքում»:

Back to top button