ԿարևորՀասարակություն

Միրոնովին ԱՄՆ արտահանձնելու հարցով վերաքննիչ բողոքը մերժվել է

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանքից ազատելու առաջին ատյանի դատարանի վճռի դեմ դատախազության բողոքը՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Գլխավոր դատախազության իր աղբյուրը։

«Վերաքննիչ դատարանը մերժել է Սերգեյ Միրոնովի ազատ արձակման դատախազության բողոքը, սակայն Հայաստանի Գլխավոր դատախազությունը մինչ այսօր պաշտոնական ծանուցում չի ստացել»,- ասել է գործակալության աղբյուրը։

Ռուսաստանի քաղաքացի, ծրագրավորող, 30- ամյա Սերգեյ Միրոնովը Հայաստանում ձերբակալվել էր օգոստոսի 26- ին Ինտերպոլի միջոցով ԱՄՆ հայտարարած հետախուզման հիման վրա։ Ամերիկացի իրավապահները նրան կասկածում էին զենքի առեւտրի եւ փողերի լվացման մեջ։

 

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն օգոստոսի 29- ին մերժել էր Միրոնովի կալանավորման միջնորդությունը, որից հետո նա վերադարձել էր հայրենիք։

Back to top button