Հասարակություն

Երևանից Սիրիա է մեկնել հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավը

Երևանից Սիրիա է մեկնել հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավը։ Այն ճանապարհում էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։

Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

Հիշեցնենք, որ Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել էր Սիրիա ժամանել հոկտեմբերի 3-ին։

Back to top button