Հասարակություն

Չոր եւ տաք հոկտեմբեր

sonahakobyan

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` օդի ջերմաստիճանի բավականին բարձր ֆոնի ուղեկցությամբ: Առաջիկա եղանակային կանխատեսումներն է ներկայացրել ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Օդերևութաբանը հայտնել է, որ սեպտեմբերը նորմայի սահմաններում էր, տեղումները՝ նորմայից շատ: Հատկապես ցածր ջերմաստիճաններ գրանցվել են սեպտեմբերի վերջին: Նաև նշել է, որ սեպտեմբերի համեմատ հոկտեմբերը կլինի ավելի տաք և չոր։ Առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կհասնի մինչև  29 աստիճանի:

Back to top button