Միջազգային

Սիրիայում ՌԴ դեսպանատունը հրթիռակոծվել է. շարունակվում է նաեւ Հալեպի ռմբակոծությունը

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդում է, Դամասկոսում ռուսական դեսպանության հրթիռակոծության մասին: Նախնական տեղեկություններով տուժածներ չկան, Ներկայացուցչության շենքը ենթարկվել է արկակոծման:

Դիվանագետների տեղեկություններով՝ երկու արկ էլ պայթել է դեսպանատան հարեւանությամբ։

«Գանձասարն» էլ հաղորդում է, որ այսօր Հալեպում գործող ահաբեկչական խմբավորումները կրկին հրթիռակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը: Հրթիռակոծվել են Մերիդյան, Սեբիլ, Սուլեյմանիե, Ալ Հալաբ թաղամասերը: Հրթիռակոծվել է նաև Հալեպի պետական համալսարանի շրջակայքը: Ներկա պահին կա 5 զոհ և 32 վիրավոր:

Առայժմ տեղեկություն չեն հաղորդվում, թե արդյո՞ք զոհերի կամ վիրավորների մեջ հայեր կան: Զոհերի և վիրավորների մեծ մասը ուսանողներ են, ինչպես նաև կանայք և երեխաներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին հրթիռակոծվել էին Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: Հրթիռակոծության հետևանքով մահացել էր 5, վիրավորվել 11 հայ:

Back to top button