Վերլուծական

Քաղաքագետը չի կարծում, թե Կարեն Կարապետյանին մի քանի ամսով են նշանակել

annanazaryan

Հին դեմքերով դժվար կլիներ մասնակցել եկող տարի սպասվող ընտրություններին ու թերևս  դրանով է պայմանավորված նոր կառավարության ձևավորումը` համոզված Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

2017 թվականի ապրիլի 2-ին  խորհրդարանական ընտրություններ են և այս չնչին փոփոխություններով լուրջ արմատական փոփոխություններ դժվար է ակնկալել, պետք է ավելի լուրջ աշխատանքներ տարվեն կառավարություն ներսում` ասում է։

Մինասյանի համոզմամբ՝ նոր կառավարությունը մի քանի ամսվա համար չէ ստեղծված: «Չեմ կարծում, թե այս բարդ ու անհարմար ժամանակահատվածում վարչապետին մի քանի ամսով նշանակեին»:

Նախագահ Սերժ Սարգսյանն  այսօր կատարել է նոր նշանակումներ, նոր կառավարությունն արդեն ձևավորված է:

Ինչով է պայմանավորված արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումն ու պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենի կարծիքով՝ նշանակումները ճիշտ են ու ըստ էության «հաշվի է առնվել հանգամանքը, որ Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի ու Ադրբեջանի իր գործընկերների համար շատ անհարման գործընկեր է եղել ու դա էր թերևս վերընտրության հիմնական պատճառը»։

Վիգեն Սարգսյանին  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից պաշտպանության նախարարի նշանակելու հարցում ևս հաշվի են առնվել մի քանի հանգամանքներ։ Ըստ նրա՝ նա եղել է եւ Սերժ Սարգսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի օգնականը, համակարգել անվտանգության հարցերը։

Նույն քաղաքական տրամաբանության մեջ է տեղավորվում նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի  նշանակումը: Դա նաև մեսիջ է ռազմական քաղաքականության և ղարաբաղյան խնդրում մեր ավելի կոշտ եւ կտրուկ դիրքորոշման:

Back to top button