Հասարակություն

Կան գիտաճյուղեր, որտեղ չունենք դոկտորներ եւ թեկնածուներ. լա՞վ է, թե՞ վատ

sonahakobyan

Հայաստանն ավանդաբար աչքի է ընկել ոչ այնքան հումանիտար և հասարակագիտական, որքան բնագիտական ուղղություններով: Եվ այն , որ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում  կատարված փոփոխությունները բնագիտական թևում դժվարություններ չեն առաջացրել, ևս մեկ անգամ փաստում է երկրում բնագիտական ճյուղերի կայացած լինելու մասին, անդրադառնալով ատենախոսությունների պաշտպանության դժվարացմանը, նշել է ԲՈՀ — ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը: Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանն էլ ներկայացրել է իր դիտարկումներն ու դժգոհությունները աստիճանաշնորհման կանոնակարգում  կատարված փոփոխությունների վերաբերյալ: Ավելին՝ նշել է, որ գիտության բազմաթիվ ճյուղեր կան, որտեղ ոչ միայն դոկտորներ չկան, այլև՝ թեկնածուներ անգամ չունենք:

 

Բարձրագույն որակավորման հանձնաժողովը թերևս այն բացառիկ կառույցներից է, որտեղ կաշառակերություն չկա և սա, իհարկե, լուրջ ձեռքբերում է՝ ասում է հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը: Ինչ վերաբերում է վերջին փոփոխություններին, ըստ որի ատենախոսությունների պաշտպանությունը դժվարացել է, հոգեբանը ոչ բոլոր դեպքերում է դա արդարացված համարում:

Սամվել Խուդոյանին մտահոգում է նաև այն,որ գիտության բազմաթիվ ճյուղեր կան, որտեղ ոչ միայն դոկտորներ չկան, այլև՝ թեկնածուներ անգամ չունենք:

Գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխություններ կատարելիս՝ հաշվի են առնվել ինչպես նախարարության ներկայացուցիչների, այնպես էլ գիտնականների, երիտասարդ գիտնականների և ասպիրանտների տեսակետերը՝ իր հերթին նկատեց ԲՈՀ — ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը: Նաև հայտնեց, որ այդ փոփոխություններն արվում են, որպեսզի գիտությունը Հայաստանում աշխարհի հետ համաքայլ գնա:

Հայաստանն ավանդաբար աչքի է ընկել ոչ այնքան հումանիտար և հասարակագիտական, որքան բնագիտական ուղղություններով: Եվ այն, որ բնագիտական թևում այս փոփոխությունները դժվարություններ չեն առաջացրել, ևս մեկ անգամ փաստում է երկրում բնագիտական ճյուղերի կայացած լինելու մասին՝ ասում է Ատոմ Մխիթարյանը:

Ինչ վերաբերում է գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանի դիտարկմանը, թե գիտաճյուղեր կան, որտեղ ընդհանրապես դոկտորներ չունենք, ԲՈՀ — ի փոխնախագահը նկատեց, որ նախընտրելի է, որ մեր գիտնականների դիրքը համարժեք լինի միջազգային մակարդակին, քան՝ հեշտացվի աստիճանավորումը։

Back to top button