Մշակույթ

Արվեստագետները մշակույթի նախարարից մեկ ակնկալիքներ ունեն

alisagevorgyan

Պահպանելով մեր մշակութային հարուստ ժառանգությունը` լուծել մշակույթի այսօրվա խնդիրները՝ ունենալով վաղվա հեռանկարները. մշակույթի գործիչներն այսօր բանաձևել են մշակույթի նախարարության բուն առաքելությունը։ Նրանք միաժամանակ ներկայացրել են իրենց ակնկալիքներն ու հույսերը, որոնք ծնվել են ոլորտում տեղի ունեցած կադրային փոփոխություններից հետո:

 

Արձակագիր Գուրգեն Խանջյանը, մշակույթի նախարարի փոփոխությամբ պայմանավորված, փոփոխության հնարավորություն ու անհրաժեշտություն է տեսնում, ինչի նախապայմանը, ըստ նրա,  առանցքային փոփոխություններն են ողջ մշակութային տիրույթում: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ առանց արմատական փոփոխությունների ոլորտի առողջացումը հնարավոր չի համարում։

Պահպանելով մեր մշակութային հարուստ ժառանգությունը՝ լուծել մշակույթի այսօրվա խնդիրները՝ ունենալով վաղվա հեռանկարները. Հայ մշակութային գերատեսչության բուն առաքելությունը՝ ըստ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի: Նա նշեց, որ երեկ ինչ- որ  մեկը հարց է բարձրացրել՝ ինչու չկա թատրոնի մասին օրենք: Մշակույթի նախկին փոխնախարը, ով անձամբ օրենքի մի քանի նախագծի ստեղծմանն է մասնակցել, այսօր նույն անորշության մեջ է՝ ինչու մինչ օրս չի ընդունվել թատրոնի մասին օրենքը:

Հարցի պատասխանը չունի ինքը՝ նախկին փոխնախարարը: Դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, ոչ միայն թատրոնի մասին օրենքի, այլև ողջ մշակութային դաշտը փրկելու խնդիր է բարձրացնում։ «Մշակութային հեղափոխության մանր ու միջին ալիքներ ժամանակ առ ժամանակ  չբարձրացել են: Ինքը՝ վարպետը՝ Սոս Սարգսյանը, ասում էր՝ այն ինչ կատարվում է հայ մշակույթում, ազգադավություն է: Ասում էին ու լսող չկար, դռները փակվել ու չէին բացվում: Այժմ բարձրացել է մշակութային հեղափոխության 9-րդ ալիքը, որից ակնկալիքներն ավելի մեծ են»,-ասում է դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը

Արվեստի, մշակույթի դերը ողջ աշխարհում այսօր նվազել է, լավ երաժշտություն այլևս չի գրվում: Այս ամենի պատճառները  պետք է խորապես ուսումնասիրել: Մշակությաին նոր քաղաքականության հիմքում արձակագիր Գուրգեն Խանջյանը նաև նման խնդիրներն է կարևորում։

Back to top button