Միջազգային

Հայտնի է բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը

Ստոկհոլմում այսօր հանձնել են Նոբելյան մրցանակը բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում: Հեղինակավոր մրցանակը ստացել է ճապոնացի կենսաբան Յոսինորի Օսումին: Նոբելյան կոմիտեն մրցանակը շնորհել է բջիջների աուտոֆագիայի՝ դեգրադացիայի մեխանիզմի ուսումնասիրության համար:

Նոբելյան շաբաթը մեկնարկել է այսօր: Առաջիկա օրերին հայտնի կդառնան նաեւ այլ անվանակարգերում հաղթողների անունները՝ հոկտեմբերի 4-ին կհայտարարվի ֆիզիկայի ոլորտում Նոբելյան հանձնաժողովի որոշման մասին, իսկ հոկտեմբերի 5-ին՝ քիմիայի։ Հոկտեմբերի 7-ին Օսլոյում կհրապարակվի խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը։

Back to top button