Հասարակություն

Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի գիտելիքահեն և մշակութային զարգացում. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են եղել անդամ պետությունների   կրթության ոլորտի ղեկավարներ: Համագումարին ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Վալենտինա Մոտվիյենկոն:

Հանդես գալով համագումարում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  մասնավորապես նշել է. “Հասարակությունում կրթության դերի ու տեղի հստակեցումը մշտապես  հրատապ խնդիր է եղել, որը քննարկվել է քաղաքակրթության զարգացման բոլոր փուլերում: “Կրթության փիլիսոփայություն” հասկացության վերաիմաստավորումն առավել սուր է 21-րդ դարում: Ժամանակակից կրթական համակարգերն արտահայտում են հասարակությունում լայնածավալ որակական փոփոխություններ և բախվում են այն նույն  հակասություններին` ինչին բախվում է  հենց ողջ հասարակությունը”:

Պատմական էք սկուրս անցկացնելով անկախության 25  տարիներով՝ նախարար Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ կրթության ոլորտը Հայաստանում դժվար շրջան է ապրել. “Մի կողմից  պայմանավորված աշխարհաքաղաքական իրադարձություններով, մյուս կողմից` սեփական ազգային համակարգի կայացմամբ մեր երկիրը զարգանում էր բարդ քաղաքական և տնտեսական պայմաններում` 1988 թվականի ահավոր երկրաշարժը, որն ավերեց հանրապետության տարածքի 30 տոկոսը, Թուրքիայի կողմից շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան, Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերը և խոշտանգումները վերապրած հայ փախս տականների հսկայական հոսքերը: Կրթության ընդհանուր որակի անկման գործընթացների կանխման համար պետք էր ստեղծել հասարակության զարգացման և կրթական պարադիգմաների ամբողջական  հայեցակարգ”,- նշել է Լևոն Մկրտչյանը:

90-ականների վերջը և 2000-ականների սկիզբը, երբ մշակվել է ազգային կրթական ծրագիրը,  համարելով բեկումնային՝  ԿԳ նախարարը ձևակերպել է կրթության զարգացման այսօրվա ձևաչափը. “Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի նոր սերնդի գիտելիքահեն և մշակութային զարգացում, իսկ կրթության կառուցողական հիմքը` հումանիզմի, ժողովրդավարության և կրթության հեռանկարների գաղափարախոսություն: Հնարավոր չէ, այս ամենը պատկերացնել առանց մեր երկրների կրթական  հասարակությունների միջև ինտեգրացիոն գործընթացների նոր ընկալման զարգացման հեռանկարների”:

Անդրադառնալով համագործակցության քսանհինգ տարիներին,  նախարար Լևոն Մկրտչյանը նշել է.”Մենք կարող ենք ասել, որ ծնվել և մեծացել է առաջին հետխորհրդային սերունդը, որն ունի սեփական գաղափարները, սեփական փորձը և աշխարհընկալումը:Վստահ եմ, որ այժմ` երկու տասնամյակ անց, անհրաժեշտ է արժանին մատուցել այն քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր իրենց մեջ ուժ գտան կանխել ԽՍՀՄ փլուզման չվերահսկվող պայթյունը և սկսեցին նոր որակի համագործակցության կառուցումը”:
ՀՀ ԿԳ նախարարի ընդգծմամբ՝  այդ ընթացքում մեծ դեր են խաղացել կրթության գործիչները, որոնք անտեսելով ծանրագույն պայմանները, շարունակել են կատարել իրենց մարդկային և մասնագիտական պարտքը:

Համագումարի ընթացքում ԱՊՀ “Կրթության գերազանցիկ”   մեդալով Հայաստանի կողմից պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը, Պլեխանովի անվան տեխնիկական համալսարանի երևանյան մասնաճյուղի դասախոս Գայանե Յազիչյանը,Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը և Հայաստանի ռուսաց լեզվի և գրականության ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանը:

Համագումարն անցկացվում է “Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու  մատչելիության բարելավման գործոն  ԱՊՀ անադամ պետություններում”  խորագրի ներքո:

Back to top button