Հասարակություն

Զինված հարձակում Քիմ Քրդաշյանի վրա

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի վրա Փարիզի հյուրանոցներից մեկի համարում զինված հարձակում է իրականացվել, որի հետևանքով դիմակավորված 2, իսկ որոշ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 5 տղամարդ աստղից գողացել են միլիոնավոր դոլարներ արժողությամբ զարդեր:

Ինչպես նշում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությունում աղբյուրի, հարձակման հետևանքով 35-ամյա աստղը կամ որևէ այլ անձ չեն տուժել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ զլմները հայտնել էին, որ Փարիզում հայտնի հեռուստաաստղի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Անհայտները, որոնք ոստիկանության աշխատակիցների համազգեստով են եղել, ներխուժել են Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համարը և մի քանի ժամ պահել են նրան ատրճանակի փողի տակ: Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որ հարձակման պահին եղել է Նյու Յորքում, միջադեպի մասին տեղեկանալուց հետո չեղարկել է համերգն ու մեկնել Փարիզ:

Քարդաշյանը ժամանել էր Փարիզ Նորաձևության շաբաթին մասնակցելու նպատակով, նրան ուղեկցում են մայրն ու քույրերը:

Back to top button