Քաղաքական

Սևանի ինքնաառաջադրված ՀՀԿ-ական քաղաքապետը պարտվել է

sevanԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով երեկ կայացած Սևանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Սարգիս Մուրադյանը՝ հավաքելով 6671 ձայն:

Քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական, բայց ինքնաառաջադրված Ռուդիկ Ղուկասյանը ստացել է 3669 ձայն: Երրորդ թեկնածուն՝ Արա Սմբատյանը ստացել է 1188 ձայն:

Նշենք, որ Սարգիս Մուրադյանը Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն էր:
Back to top button