Հասարակություն

Խնձորեսկը, որտեղ կարծես ամեն ինչ կա երջանիկ լինելու համար…

alisagevorgyan

Հերոս գյուղ՝ դպրոցով , մանկապարտեզով, մշակույթի տնով, երաժշտական դպրոցով ու երկրագիտական թանգարանով. գրեթե ամեն ինչ լիարժեք երջանկության համար: Գյուղ, որտեղ պահպանված մնայուն արժեքների թվում կանանց ամոթխածությունն է նաև: «75-ամյա կին եմ, գյուղսովետի շենքը մտալ չեմ, բողոքած չեմ: Բա ինձ ամոթ չի՞»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է խնձորեսկցի Նորա Գյուլնազարյանը:

 

«Արտագնա աշխատանքի մեկնելը, անգամ խորհրդային տարիներին, Խնձորեսկում մեծ տարածում չի ունեցել: Ճիշտ է, աշխատատեղեր էլ շատ չունեն, բայց մարդիկ զբաղված են հողագործությամբ և անասնապահությամբ: Գնալուց էլ ուղղություն են վերցնում միայն Երևան: Բանկային համակարգում հատկապես շատ խնձորեսկցիների կհանդիպեք՝ անդրադառնալով համայնքի միգրացիոն իրավիճակի վերաբերող մեր հարցին՝ ասում է Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի ղեկավար Սերյոժա Հայրապետյանը:

300 հարյուր աշակերտ ունեցող դպրոց, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, մշակույթի տուն, երկրագիտական թանգարան ու անգամ զորամաս: Համայնքի ղեկավարի ներկայացրած պատկերում կարծեք Խնձորեսկում ամեն ինչ կա լիարժեք երջանկության համար՝ բացառություն է կազմում  խմելու ջուրը։

Լավատեսությամբ լցված դուրս ենք գալիս Խնձորեսկի համայնքապետարանից ու դիմում բնակիչներին։ Հանդիպում ենք Արմինե Մեջլումյանին, ով ներկայանում է որպես բարձրագույն կրթությամբ գործազուրկ: «Ընդամենը 10-12 աշխատատեղ կա գյուղում, այն էլ ցմահ զբաղեցրած»,-ասում է։

Հերոս գյուղ է Խնձորեսկը, արցախյան պատերազմին գրեթե բոլորն են իրենց մասնակցությունն ունեցել, ոմանք՝ թիկունքում, ոմանք ՝ առաջնագծում:

Ինչո՞վ է հայտնի Խնձորեսկը. 75 –ամյա Նոռա Գյուլնազարյանին հարցս անկեղծորեն  զարմացնում է: «Ի՞նչ է, լսալ չե՞ս ՝ ինչ են ասել Խնձորեսկի մասին։

Ասել են՝ Խնձորեսկը չլինի, մնացած գյուղերը կհանձնեն Սիսիանին»:

75-ամյա կին եմ, գյուղսովետի շենքը մտալ չեմ, բողոքած չեմ: Բա ինձ ամոթ չի, կանանց ամոթխածությունը, ըստ զրուցակցիս, Խնձորեսկում պահպանված մնայուն արժեքներից է:

 

Back to top button