Միջազգային

Հռոմի պապին Վրաստանում լավ չեն ընդունել՝ վրաց եկեղեցին բոյկոտել է պատարագը (տեսանյութ)

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վրաստանում գրեթե դատարկ մարզադաշտում է պատարագ մատուցել, նրանից հետո, երբ Վրացական ուղղափառ եկեղեցին իր հավատացյալներին կոչ է արել չմասնակցել հռոմեա- կաթոլիկ ծառայությանը՝ հայտնում է Բի Բի Սի- ն։

Մարզադաշտը, որը նախատեսված է 25 հազար հանդիսատեսի համար, պատարագին մասնցել է երեք հազար մարդ։ Վրացական ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը եւս չի մասնակցել պատարագին, թեեւ նախապես դա ծրագրված էր։ Ներկա է եղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցից երկու օր առաջ Համայն Վրաստանի Իլյա Երկրորդ պատրիարքը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ուղղափառները չեն կարող մասնակցել կաթոլիկական պատարագին հոգեւոր դոկտրինների տարբերության պատճառով, որոնք սկսվել են 1054 թվականի եկեղեցական պառակտումից հետո։

Նախօրեին Թբիլիսիում Հռոմի սրբազան քահանայապետին դիմավորել են բողոքի ակցիաներով՝ «Վատիկանը հոգեւոր ագրեսոր է», «Վրաստանից հեռու, հակաքրիստոս» անգլերեն եւ վրացերեն պաստառներով։

Թբիլիսիից Հռոմի Ֆրանցիսկոս պապը կուղեւորվի Բաքու։

Back to top button