Միջազգային

ԱՄՆ հնարավոր է համարում Ասադի մասնակցությունը Սիրիայի նախագահի ընտրություններում

ԱՄՆ վարչակազմը սկսել է քննարկել Սիրիայի նկատմամբ նոր հնարավոր   գործողությունների տարբերակները՝ կապված հրադադարի խախտման հետ՛ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ընթացքում։

Նա մասնավորապես հնարավոր է համարել ապագա նախագահական ընտրություններում Բաշար Ասադի մասնակցությունը՝ գրում է «Նյու Յորք թայմսը»՝ վկայակոչելով հանդիպման ձայնագրությունը։

Հանդիպումն անցել է սեպտեմբերի 22- ին Նյու Յորքում, իսկ ձայնագրությունը սիրիացիները չեն արել, բայց նրանցից մի քանիսը թերթին հաստատել են դրա իսկությունը։ Ձայնագրության բովանդակությունը չի հերքել նաեւ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին։

Նա նաեւ հաստատել է, որ ԱՄՆ չի պատրաստվում մեծացնել Սիրիայի ընդդիմությանը ռազմական օգնության ծավալը, առավել եւս՝ անմիջապես մասնակցել ռազմական գործողություններին՝ զգուշանալով բացասական հետեւանքներից։

Նման զարգացումների պարագայում, ըստ նրա, «բոլորը կբարձրացնեն խաղադրույքները»։ Եթե ԱՄՆ ակտիվացնի ռազմական գործողությունները, ապա «Ռուսաստանը կներգրավվի ավելի շատ, Իրանը կներգրավվի ավելի շատ, «Հեզբոլլահը», «Ջեբհաթ ան Նուսրան», Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան բոլոր փողերը կդնեն իրենց վստահված անձանց վրա եւ բոլորը բոլորին կոչնչացնեն»,- ասել է Քերին։

Back to top button