ԿարևորՄիջազգայինՔաղաքական

ԱԳՆ. Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում Հալեպի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը

Հայաստանի ԱԳՆ- ն այսօր հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Սիրիայում վերջին օրերին ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:

Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ:

Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։

Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Back to top button