Միջազգային

Իսրայելը հրաժեշտ է տալիս Շիմոն Պերեսին

Տասնյակ համաշխարհային առաջնորդներ Իսրայելում են՝ հարգանքի տուրք տալու երկրի հիմնադիրներից մեկին՝նախկին նախագահ Շիմոն Պերեսին, ով մահացել է չորեքշաբթի օրը 93 տարեկանում:

Հուղարկավորությունը տեղի կունենա Երուսաղեմի ազգային գերեզմանատանը: Հյուրերի թվում է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը, ով  2010 թ-ից հետո առաջին անգամ կայցելի Իսրայել:

Հուղարկավորությանը նախորդում է հրաժեշտի պետական արարողությունը քաղաքական գործիչների և հանգուցյալի ընտանիքի անդամների մահախոսականներով: Սպասվում են Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի, վարչապետ Բենիամին Նեթանյահուի, խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնի, Պերեսի 3 երեխաների, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ելույթները:

Ավելի վաղ տարածված ցանկի համաձայն՝ հրաժեշտի արարողության մասնակիցների թվում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Հունաստանի, Մեքսիկայի, Շվեյցարիայի, Ավստրիայի նախագահները, Իսպանիայի թագավորը, Ուելսի արքայազնը, Լյուքսեմբուրգի դուքսը, Եվրախորհրդի նախագահը, Կանադայի, Իտալիայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի, Շվեդիայի վարչապետները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը, շատ այլ գործող և նախկին պետական գործիչներ:

Սգո արարողությունները Երուսաղեմում սկսվել են նախօրեին Պերեսին համազգային հրաժեշտով: Իշխանությունների գնահատմամբ՝ մեկ օրում մոտ 40 000 իսրայելցի գնացել են խոհրդարանի շենքի մոտ, որտեղ դրված է եղել Պերեսի աճյունը:

Back to top button