Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է Ռ. Գոնելլիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցութան զարգացման գոր­ծակալության փորձագետ, ճարտարապետ Ռիտա Գոնելլիի գլխավորած պատ­վիրա­կությանը, որը Հայաստան է ժամանել հայ-իտալական մշակութային համա­գործակցության շրջա­նակում «Հուշարձանների վերականգնման տարա­ծա­շր­ջանային կեն­տրոնի» ստեղծ­ման և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մասնագետների վերապատրաստման նոր ծրագիր սկսելու կապակցությամբ:

Պատվիրակության կազմում են «Մշա­կութային ժառանգու­թյան պահպանումը Հա­յաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին և Միլանի պոլիտեխնիկի դասախոս Մարիաքրիստինա Ջամբրունոն: Պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արմեն Ամիրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթելով բեղուն աշխատանքային գործունեություն:

Ողջունելով հյուրերին, նախարար Ա. Ամիրյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը՝ 2011-2014 թթ. համատեղ իրականացրած «Մշակութային ժառանգու­թյան պահպանումը Հայաստանում» ծրագրի կապակցությամբ: Նախարարը նշել է, որ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում իտալացի մասնագետների փորձն անչափ կարևոր է և հան­դիսանում է երկու երկրների մշակութային համա­գոր­ծակ­ցության հիմնական բա­ղադրիչներից մեկը: Կարևորելով ծրագրի իրականացման արդյունքում հուշարձանների վերականգման տարածաշրջանային նոր կենտրոն հիմնելու գաղափարը, Ա. Ամիրյանը պատվիրակության անդամների հետ քննարկել է կենտրոնի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր:

 Հանդիպման ավարտին, նախարար Ա. Ամիրյանը, «Մշա­կութային ժառանգության պահ­պանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատիին հանձնել է ՀՀ նախագահի կողմից ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ շնորհված բարձր պարգևը` «Մովսես Խորենացի» մեդալը:

Back to top button