Սպորտ
Առաջարկը ստացել եմ վարչապետից.Հրաչյա Ռոստոմյան
Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այս պաշտոնում նոր չէ: Նա մոտ մեկ տարի կրկին նախարար է աշխատել: Այսօր մինչ կառավարության նսիտի մեկնարկը` Ռոստոմյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ առաջարկը ստացել է վարչապետից, իսկ նախարար նշանակվել է հանրապետության նախագահի հրամանգրով:
Հրաչյա Ռոստոմյան.«Այսօր մենք ունենք մի շարք խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն, մասնավորապես մասսայական սպորտում եւ առողջ ապրելակերպի ոլորտներում եւ, իհարկե, համայնքային սպորտում», – նշել է նա: