Մշակույթ

Մշակույթի նորանշանակ նախարարը աշխատելու է բաց եւ «չափազանց թափանցիկ»

hasmikdilanyan
Կառավարության կազմը գրեթե ձևավորված է. ի տարբերություն նախորդ նիստի, այս շաբաթ պաշտոնակատարներն են միայն Պաշտպանության և արտաքին գորերի նախարարները: Մյուսները կամ վերաշանակվել են, կամ նշանակվել: Մինչ կառավարության նիստի մեկնարկը՝ լրագրողների հետ ճեպազրույցում մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը, որն, ի դեպ, առաջին անգամ էր նախարարի պաշտոնում մասնակցում նիստին, նշել է, որ թափանցիկ ու չափազանց բաց է աշխատելու:

Նա լրագրողներին հորդորել է ներկա լինել նախարարության բոլոր խորհրդակցություններին, ու եթե լրատվամիջոցները ժամանակ չեն ունենա և, Ամիրյանի ձևակերպմամբ, «զբաղված կլինեն ավելի լուրջ քաղաքական թեմաներ լուսաբանելով», այդ դեպքում նախարարը խնդրել է հետևել նախարարության կայք էջին, որտեղ տեղադրվելու է յուրաքանչյուր խորհրդկացության տեսագրությունը: Անդրադառնալով հարցին, թե որն էր Մշակույթի նախարարի պաշտոնում իր առաջին քայլը, երբ տեղեկացավ, որ երկրի ղեկավարի հրամանգրով նախարար է նշանակվել, Արմեն Ամիրյանն ասել է հետևյալը.

«Դուռը զանգեցի, կինս բացեց, գրկախառնվեցի նրան և ականջին շշնջացի. «Սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին»: Երբ որ զգացի թրթիռը իմ գրկում, շտապեցի հավելել, որ «հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ»:

 

 

Back to top button