Միջազգային

Մոսկվան կողմնակալ է գնահատում «Բոինգ 777» կործանման միջազգային քննչական խմբի եզրակացությունը

МН17 ավիաաղետի հետ կապված հոլանդական դատախազության հետաքննության արդյունքները ցույց են տալիս քննության կողմնակալությունը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ- ն։

«Ինքնուրույն նշանակել մեղավորին եւ հորինել ցանկալի արդյունքները մեր արեւմհյան գործընկերների համար վերածվել է օրինաչափության»,-  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունն է ներկայացնում «ՌԻԱ- Նովոստին»։

Զախարովայի խոսքով՝ Ուկրաինային դերձնելով Համատեղ քննչական խմբի անդամ, նրան ապացույցները կեղծելու հնարավորություն է ընձեռվել։ «Ռուսաստանն ի սկզբանե առաջարկել է համատեղ աշխատել եւ հետվել միայն փաստերի վրա։ Դրա փոխարեն միջազգային քննիչները հեռացրեցին Մոսկվային քննչական գործնընաթի լիարժեք մասնակցությունից՝ մեր ջանքերին հատկացնելով միայն երկրորդական դեր»,- ասել է Զախարովան։

Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթն իրականացնող Մալայզիական ավիաուղիների «Բոինգ 777» ինքնաթիռը ավիաաղետի էր ենթարկվել 2014 թվականի հուլիսի 17- ին Դոնեցկի մարզում։ Զոհվել էր 298 մարդ։

Միջազգային քննչական խումբն այսօր ներկայացրել է իր քննության արդյունքները՝ նշելով, որ ինքնաթիռը կործանած «Բուկ» զենիթա-հրթիռային համակարգը, Դոնբաս էր բերվել Ռուսաստանից եւ ավելի ուշ կրկին վերադարձվել  Ռուսաստան (մանրամասները՝ այստեղ

 

Back to top button