Տնտեսական

Մեր տնտեսության խնդիրների լուծումը՝ 7-8 % կայուն տնտեսական աճի դեպքում

տեղադրված 11.35

լրացված 15.50
hasmikdilanyan

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած «2016-2017 համաշխարհային մրցունակության մասին զեկույցում» (ՄՀԶ)  Հայաստանը 3 կետով բարելավել է դիրքը` 138 երկրի շարքում զբաղեցնելով 79-րդ տեղը: Անցած տարի Հայաստանը 140 երկրի շարքում զբաղեցրել է 82-րդ տեղը: Ցուցանիշերն այսօր ներկայացրել է «Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոն»-ը, որի նախագահ Մանուկ Հերգնյանն այսօր հայտարարել է, որ «Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ՝ կապված արտաքին անվտանգության, ինչպես նաև երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, որոնց լուծման համար տարեկան 7-8 տոկոս կայուն տնտեսական աճ է անհրաժեշտ: Նշենք, որ 15 մրցունակ երկրների ցանկը տարիներ շարունակ չի փոխվում՝  առաջին հնգյակն ընդհանրապես չի փոփոխվում՝ Շվեյցարիա, Սինգապուր, ԱՄՆ, Նիդեռլանդներ, Գերմանիա:

 

gnach«Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է» ՀՀ նորանշանակ վարչապետի առաջին բնութագրումն էր մեր երկրի տնտեսության ներկա վիճակին: Տնտեսագետների վերլուծություններն էլ հուսադրող չեն:  2010թ-ից՝ հետճգնաժամային փուլից սկսած Հայաստանի տնտեսությունը հայտնվել է աճի ցածր տեմպի շրջափուլում,- արձանագրում է Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն ու մի հետաքրքիր դիտարկում ներկայացնում՝«Այս տարվա երկրորդ  եռամսյակում  մեծ աճ արձանագրած ոլորտներն են  մշակույթ, զվարճություն, հանգիստ՝ 48 տոկոս: Այս ցուցանիշն իր կշռով համադրելի է հանքարդյունաբերությանը:  Դրական  դինամիկա է արձանագրվում  արտահանման աճի տեմպերում: Տնտեսական աճ ապահովելու համար ֆինանսավորում է անհրաժեշտ, այն սովորաբար երեք աղբյուրից է ապահովվում՝ վարկեր, պետական միջոցներ կամ ներդրումներ:  Գուցե առաջիկայում բանկային համակարգում ինչ որ բան փոխվի, երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց այս ոլորտի ներկայացուցիչների հետ ու  հայտարարեց.

« Իրականում ես պատրաստ եմ ու բաց եմ, ասեք, ինչը մենք այնպես չենք անում, ինչը մենք ուղղենք, որպեսզի բիզնեսը գա, ձեզնից փող ուզի»:

Մինչ հայ բանկիրները կմտածեն, մեր երկրի պետական պարտքը մոտեցել է  թույլատրելիի առավելագույն շեմին: Սա ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղիներից մեկն էր: Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյան.«Մենք արդեն հասնում ենք  մի մակարդակի, որտեղ դրա էական մեծացումը բավական դժվարանում է, մենք արդեն 50 տոկոս ՀՆԱ-ի սահմանագծին ենք հասել, և դա ևս չի կարող լինել հետագա աճի ֆինանսավորման  մեծ աղբյուր»:

Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոնում հաշվարկել են Հայաստանի մրցունակության դիրքը պահպանելու ու էականորեն բալերավելու համար  անհրաժեշտ է ապահովել  3-4 տոկոս աշխատանքի արտադրողականության բարձրացում, գործազրկության կրճատումն ու արտագաղթի տեմպերի նվազումը ևս 4-5 տոկոսային կետի  աճ է պահանջում:  Որպեսզի մեր երկիրը  կարողանա  պահպանել մրցունակությունը, ինչպես նաև  հիմնական սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու ,  անհրաժեշտ է 7-8 տոկոս շարունակական տնտեսական աճ: Մանուկ Հերգնյանը կարծում է, որ մասնագետների կրթության հարցի համար երկար ժամանակ կպահանջվի, իսկ մրցակցային դաշտ ապահովելու համար՝ ոչ  այնքան:

Օրերս հրապարակված  մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր մրցունակությամբ 138 երկրների շարքում 79-րդն է: Նախորդ տարվա հեմամետ երեք  կետով բարելավում է նկատվել, սակայն, վատթարացել են մակրոտնտեսական միջավայր ու շուկայի չափ հենասյուների ցուցանիշերը: Առաջին հենասյան վրա բացասական են ազդել գնաճի ու պետական բյուջեի պակասուրդի բարձր տեմպերը: Թե ինչպիսին կլինի 2017թ պետական բյուջեն, դեռ փակագծեր չեն բացվում:

« Պետական բյուջեն կազմվում է տնտեսական իրավիճակից ելնելով»,- օրերս հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ով  փոխնախարարի պաշտոնում համակարգում էր մակրոտնտեսական  քաղաքականության ոլորտը:

«Եթե քո տնտեսական միջավայրը ներկա դրությամբ տնտեսական պոտենցիալի տեսանկյունից բավականին խնդրահարույց է, և դու կառուցում ես բյուջե, որն անիրատեսական է մուտքեր ապահովելու մասով, դա ոչ այլ ինչ է, քան քո երկրի տակ իրականում թաքնված ռումբ դնել: Դա խիստ վտանգավոր է»:

Արամյանը ի դեպ, հանրության հետ բաց ու անկեղծ աշխատելու կողմնակից է, համենայնդեպս,  նա այդպես է հայտարարում:  Իսկ թե այս աշխատաոճը  որքանով կթեթևացնի մեր երկրի սոցիալական բեռն ու  կնպաստի մրցունակության բարձրացմանը  ցույց կտա ժամանակը:

Back to top button