Միջազգային

Օբաման և Հռոմի պապը կժամանեն Երուսաղեմ՝ հրաժեշտ տալու Պերեսին

Համաշխարհային առաջնորդներից շատերը ծրագրում են մասնակցել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հրաժեշտի արարողությանը: Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:

Իսրայելի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նախշոնի խոսքով՝ սեպտեմբերի 30-ին Պերեսին հրաժեշտ տալու համար կժամանեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Բիլ և Հիլարի Քլինթոնները, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, արքայազն Չառլզը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և շատ ուրիշներ:

Իսրայելի նախկին նախագահ և վարչապետ Շիմոն Պերեսը 93 տարեկան հասակում վախճանվել է երկու շաբաթ առաջ տարած ուղեղի կաթվածից հետո: Նա վախճանվել է իր ընտանիքի շրջապատում:

Back to top button