Միջազգային

Կյանքից հեռացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը կյանքից հեռացել է սեպտեմբերի 28–ին Թել-Ավիվում, 94 տարեկանում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի կառավարության պաշտոնական տեղեկատվական գործակալությանը։

Նրա մահը փաստել են «Շիբա» բժշկական կենտրոնի բժիշկները։ Հենց այդ կենտրոնում էլ նա գտնվել է վերջին երկու շաբաթներին։

Սեպտեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ Պերեսի վիճակը կտրուկ վատացել է։ Բժիշկները նրա մոտ գրանցել էին երիկամային անբավարարություն, ինչպես նաև այլ բացասական ախտանշաններ։ Պերեսը հոսպիտալացվել էր սեպտեմբերի 13-ին՝ «կաթված ախտորոշմամբ»։

Պերեսը ծնվել է 1923 թվականի օգոստոսի 2-ին Լեհաստանի Վիշնյավա բնակավայրում (ներկայումս Բելառուսի Մինսկի մարզ)։ 1934 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել էր Պաղեստին։

Պերեսը եղել է Իսրայելի 9-րդ և 12-րդ վարչապետը՝ 1984-86 և 1995-96 թթ, նախագահ՝ 2007-2014 թթ։ 12 կառավարություններում զբաղեցրել է նախարարական պաշտոններ տարբեր գերատեսչություններում։ Եղել է ամենատարեց իսրայելցի քաղաքական ու պետական գործիչը, որի կարիերան տևել է ավելի քան 70 տարի։

1994 թվականին Յասիր Արաֆաթի և Իցհակ Ռաբինի հետ արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Back to top button