Հասարակություն

Գուշակներին այցելողների 80 տոկոսը կանայք են

hasmikmartirosyan

Գուշակություն, մոգություն, աստղագուշակություն. ինչու է նրանց դիմողների թիվը մեծանում, ինչ խնդիր են լուծում գուշակները, ինչ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ նրանց կանխատեսումները մարդկանց հոգեբանության վրա, և ինչպես հակազդել նման չար ուժեր տարածողներին: «Ռադիոլուրը» զրուցել է էքստրասենսի և աստվածաբանի հետ։

 

Նոստրադամուս, Վանգա. նրանց կարելի է անվանել տարբեր անուններով` մոգ, էքստրասենս, պայծառատես, գուշակ և այլն, բայց էությունը նույնն է: Ըստ պատմության էջերի՝ գուշակությունն ստեղծվել է մարդկության հետ միասին։ Համաձայն վիճակագրության` այսօր գուշակների հաճախորդների 80%- ը կանայք են: Պատճառը՝ սիրային, ընտանեկան թեմաներն են: Երկրորդ տեղում փողի, բիզնեսի հետ կապված հարցերն են:

Դժբախտաբար այն, ինչ Աստված գարշելի է համարում, այսօր այդ ախտերի մեծ մասը հետաքրքրում է հասարակությանը: Ինչու՞։ Հարցին էքստրասենս Կարեն Աթոյանը, ով մերժում է գուշակությունը, պատասխանում է՝ կենցաղին խնդիրները ստիպում են մարդկանց դիմել գուշակների օգնությանը: «Այսօր գուշակների մոտ ավելի հաճախ են այցելում, քան՝ եկեղեցի»,- ասում է էքստրասենսը։ Ըստ նրա՝ հավատքը դարձել է ձեւական, որը եկեղեցական այրերի բացթողումն է։

«Այո, այսօր ներկայիս աշխարհն ունի լուրջ խնդիրներ»,- իր հերթին ասում է աստվածաբան Վարդան Խաչատրյանը։ Նա համաձայն չէ էքստրասենսի հետ ու ներկայացնում է սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Ըստ 1500 մարդկանց շրջանում անցկացված հարցումների՝ 86 տոկոսն այցելու է Հայ առաքելական եկեղեցի։ Հարցն այլ է, թե նրանցից որոնք են շրթնային հավատքի կրողը, որոնք՝ իրական, բայց՝ փաստ է, որ եկեղեցական տոներին սրբատեղիներում կանգնելու տեղ չկա։

Իսկ ինչպես է իր այցելուներին օգնում էքստրասենս Կարեն Ափոյան։ Նա ընդգծում է՝ գիտականորեն՝ ապագան չի կանխատեսում, տեսնում է պատճառահետևանքային խնդիրներն ու կապը և լուծումներ առաջարկում: Կարեն Ափոյանն ասում է՝ ճիշտ ուղղություն եմ ցույց տալիս, բայց սկզբում առաջարկում եմ գնալ եկեղեցի՝ ինքնամաքրվելու:

Ի դեպ, համաձայն վիճակագրության` այսօր Հայստանում գործում են հարյուրավոր գուշակներ՝ <<բախտ նայողներ>>, <<խաղաքարտ գցողներ>>, <<կոֆեի բաժակ նայողներ>> կամ <<թուղթուգիր բացողներ կամ փակողներ>>: Ըստ Կարեն Ափոյանի՝ գուշակները և մոգերը վտանգավոր են, նրանք այցելուի փոխարեն ընդունում են որոշում և պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանն չի հերքում, որ չարը տարածում է գտնում, բայց հարկավոր է մարդկային բարձր գիտակցություն: «Գրիգոր Տաթևացին ասում է. «Եեթե դու կարողանաս քո խնդիրները վերածես աղոթքի՝ երկար ժամանակ կմնաս առողջ»: Այն դասական ձևակերպում է, և վեր յուրաքանչյուր քննադատությունից»:

Աղոթքի ուժը մեծ է ու հրաշքներ է գործում: Նեղության մեջ գտնվող մարդը միանգամից առ Աստված աղոթ է հնչեցնում ու օգնություն հայցում: Հոգեւոր հայրերն ասում են, «Եթե բժիշկ կանչես՝ կուշանա,
եթե բարեկամիդ կանչես՝ կուշանա, բայց եթե Աստծուն կանչես՝ երբե՛ք չի ուշանա»:

Back to top button