Քաղաքական

ԿԸՀ. Գործող 30 համայնքապետ պարտվել է

Սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում  229 համայնքերից 179-ում վերընտրվել են գործող համայնքապետերը:

Panorama.am-ին ԿԸՀ տրամադրած տվյալների համաձայն, գործող համայնքապետերը պարտվել են 30 համայնքներում, 20-ում չեն առաջադրվել:

Այսպես, Արագածոտնում համայնքապետ ընտրել են 80 գյուղում և քաղաքում, որից 12-ում գործող ղեկավարները չեն ընտրվել, 6-ում չեն առաջադրվել:

Արարատի մարզի 63 համայնքներից 7-ում գործող համայնքապետերը չեն ընտրվել, 5-ում նրանք չեն առաջադրվել:

Արմավիրում համայնքի ղեկավար ընտրել են 57 բնակավայրում, 45-ում գործող համայնքապետերն են ընտրվել, 7 համայնքում նրանք պարտություն են կրել, 5-ում չեն առաջադրվել:

Այս թվերում ներառված են չեն Սյունիքի, Տավուշի և Արարատի մարզերի խոշորացված համայնքները:

Back to top button