Տնտեսական

Իգնատի Առաքելյանը մեկնում է Վայոց Ձոր՝ կարգավորելու խաղողի մթերման հարցը

hasmikdilanyan
Գյուղատնտեսության նախարար Իգնատի  Առաքելյանը վաղը կմեկնի Վայոց Ձոր, իսկ ավելի կոնկրետ՝ Աղավնաձոր համայնք, որտեղ նախարարն անձամբ կտեղեկացնի, թե ինչ են առաջարկելու  նախորդ տարի մթերած, սակայն, չվճարած խաղողի դիմաց: Նշենք, որ այս խնդրին կառավարության վերջին  նիստի ժամանակ անդրադարձավ  նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի  Առաքելյանի խոսքով, անցյալ տարի  բերքը շատ է, բնական է, որ այս տարի բերքը նվազել է:  Բացի այդ, այս տարի նաև կարկտահայություն է գրանցվել, ուստի և  գյուղատնտեսության նախարարությունում մտածում են, որ նախորդ տարվա դժվար իրավիճակը չի ստեղծվի: «Գյուղացին պետք է ինքնարժեքի մասին մտածի, եթե վերամշակողը այդ գինը պատրաստ չէ վճարել, գյուղնախարարության դերը ես նրանում եմ տեսնում, որ օգնենք գյուղացուն, օպտիմիզացնենք իր ինքնարժեքը»,- ասել է գյուղատնտեսության նախարար  Իգնատի Առաքելյանը.

«Ընդհանրապես մենք պետք է սովորենք, որ խաղողագործությունը պետք է լինի խաղող արտադրողի և վերամշակողի  հարաբերությունը: Չի կարելի բոլոր հարցերը թողնել պետության վրա: Պետությունը կարգավորիչ դեր է տանում  այդ ամեն ինչի մեջ: Մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որպեսզի այդ երկու սուբյեկտը իրար հետ կարողանան աշխատել: Ամեն անգամ չի կարելի անել այնպես, որպեսզի  վերամշակողը սնանկանա, արտադրողն էլ ցանկանա իր խաղողից մի կերպ պրծնի: Պետք է ամեն ինչ համահունչ լինի, դրա վրա աշխատում ենք , դա երկար աշխատանք է: Մենք բոլորս պետք է պատաստ լինենք, առաջին հերթին գյուղացին և վերամշակողը»:

Back to top button