Հասարակություն

Աքշեհիրի հայկական եկեղեցին շտապ վերանորոգման կարիք ունի

Տարիներ շարունակ Աքշեհիրի հայկական եկեղեցու վերանորոգման հարցում ոչ մի զարգացում չի գրանցվել: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական “İstasyon Gazetesi” պարբերականը:

Աղբյուրում ընդգծվում է, թե հարկ է վերանորոգել 19-րդ դարում Աքշեհիրում հայկական համայնքի կողմից կառուցված  եկեղեցին, որը հետագայում ժամանակ առ ժամանակ օգտագործվել է նաև որպես մշակութային միջոցառումների անցկացման վայր:

Եկեղեցու պատերին թողնված են բազմաթիվ գրություններ, իսկ դուռն ու պատուհանները կոտրված են, և կառույցն ամբողջովին ավերակ վիճակում է գտնվում: Բացի այդ, եկեղեցու բակում մի դպրոց է բացվել, որից հետո եկեղեցին վերածվել է աղջիկ ու տղա աշակերտների հանդիպման վայրի:

Թեև հաճախ խոստումներ են տրվել, որ այս պատմական եկեղեցին կվերականգնվի, սակայն այդպես էլ որևէ աշխատանք չի կատարվել` նրա վերանորոգման ուղղությամբ: Եկեղեցու վերաբերյալ վերջին անգամ 2014 թվականին է հայտարարություն արվել, ըստ որի` հաստատվել էր այս պատմական կառույցի վերականգնման նախագիծը:

Back to top button