Տնտեսական

Նոր կառավարությունն իր ղեկավարով կարող են ինչ որ բան փոխել.տնտեսագետ

hasmikdilanyan
Կառավարության ամբողջական կազմը դեռ ձևավորված չէ, սակայն, գործադիրում արդեն սկսվել են 2017թ  «Պետական բյուջեի մասին»   օրենքի նախագծի քննարկումները: Թե ինչպիսին կլինի հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը, դեռ պարզ չէ, սակայն, փորձագետները նոր կառավարությանն ու վարչապետին առաջարկներ  են ներկայացնում, մատնանշում այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվելիս, հնարավոր է կարճաժամկետ հատվածում ինչ-որ  բան փոխել:

 

«2017թ  համար կառավարության խնդիրը պետք է լինի համայնքների բյուջեների օպտիմալացումը,  պետք է  ռևիզիայի ենթարկեն, թե այդ  տրված գումարները  ինչպես են ծախսվել, հաշվետվություններ  պահանջվեն մարզպետարաններից, և վերահսկող մարմինները վարչապետին կից կամ այլ, պետք է պատասխանատվություն կրեն, թե ինչու են աչքները փակել, կամ որտեղ են այդ գումարները ծախսվել»:

ՀԳՀՄՆ  Գագիկ Մակարյանը մատնանշում է  այն հիմնական սկզբունքները, որոնցով նոր կառավարությունը պետք է  առաջնորդվի՝  հաջորդ տարվա հիմնական ֆինանսական փաստաթուղթը կազմելիս: Տնտեսագետը վստահ է՝ կոռուպցիայի դեմ պայքարում կարելի է արդյունքի հասնել շատ սեղմ ժամկետում: Իսկ պայքարը կոռւպցիայի դեմ կօգնի վերականգնել  ներդրողների  հավատը մեր երկրի նկատմամբ, կկրճատի ստվերը: Մակարյանը հաշվարկել է՝ վերջին շուրջ տասը տարվա ընթացքում ներդրումները Հայաստանում նվազել են 3,5  անգամ:

Ռուսաստան, Գերմանիա, ֆրանսիա , Կիպրոս 1988թ մինչև այս տարվա հունիս մեր երկրում  հիմնական ներդրողները այս երկրներն են եղել՝ ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի: Տնտեսագետը նաև պարզաբանում է՝ Հայաստանում ներդրումների  65 տոկոսում   ներգրավված են չորս կամ հինգ երկիր: Իրանից վերջին 28 տարվա ընթացքում  3 մլրդ դրամի, իսկ Չինաստանից՝  542 մլն դրամի ներդրում են կատարվել:  Իհարկե, Խաչատրյանը չի մոռանում շեշտել՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների  կիրառումը:  Մեկ այլ, ավելի մտահոգիչ փաստ նույնպես նկատվում է, տնտեսագետ Վիլեն Խաչատրյան.

«Նկատում ենք, որ նկատվել է զուտ հոսքերի բացասական միտում, այսինքն մոտ 16 մլրդ դրամի ներդրումներ Հայաստանից հետ են հոսել 2016թ հունիսի դրությամբ: Ոչ թե մեր մոտ ներդրում են անում, այլ ներդրողները մեր մոտից տանում են»:

Թե ինչու են ներդրողները հեռանում Հայաստանից, տնտետսագետ Վիլեն Խաչատրյանը դժվարանում է  ասել, կարծում է, որ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննության ենթարկվի:

«Ձեռնարկատիրությունը Հայաստանում նույնպես չի զարգանում»,- ասում է ԳՀՄՆ  Գագիկ Մակարյանն ու հիշեցնում՝ ձեռնարկատիրությունը նաև արտադրություն է նշանակում, իսկ դրանք հատկապես  պետք է մարզերում բացվեն: Սա նաև՝ գործազրկության ու աղքատության դեմ արդյունավետ պայքար կլինի: Ուղիները նույնպես մատնանշում է՝ առաջարկում է ստեղծել  տարբեր բիզնեսների  հիմնադիր  հիմնադրամ, որը կունենա  մոտ 100 մլն դոլար  բյուջե՝ ոչ միայն պետական միջոցներից:  Այս գումարով Մակարյանի հաշվակով  մարզերում մոտ 70 ձեռնարկություն կբացվի: Հիմնադրամն ինքը կնշանակի մենեջերներին, կառավարիչներին, այսինքն՝ կվերահսկի ու երբ ձեռնարկությունը կաշխատի ամբողջ ծավալով, կհանձնվի համայնքներին:

ՀԳՀՄ Ն Գագիկ Մակարյանը լիահույս է՝ նոր կառավարությունն  իր ղեկավարով  կարող են ինչ որ բան փոխել . Ես ակնկալում եմ, որ նոր վարչապետը և նոր կառավարությունը որտեղ հայտնվել են մի քանի ձեռնարկատիրական հատկանիշերով,  բիզնեսով զբաղված ազնիվ մարդիկ,  կարող են այդ էշելոնը լինել»:

Իսկ ես հիշեցնեմ,  էկոնոմիկայի նախարարության փոխարեն կստեղծվի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն:

Back to top button